Նախօրեին կորոնավիրուսից մահացած հիվանդների մասին
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, ապաքինվել է ևս 181 մարդ:
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Բուժառուները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:

