«Ազիմուտ»-ի պահեստային ինքնաթիռը ուղևորներին Երևանից տեղափոխել է Միներալնիե Վոդի
«Azimuth Airlines»-ը պահեստային ինքնաթիռի միջոցով ուղևորներին Երևանից տեղափոխել է Միներալնիե Վոդի այն բանից հետո, երբ հիմնական ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով վերադարձել էր մեկնման օդանավակայան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
««Azimuth Airlines»-ի պահեստային ինքնաթիռը A46030 չվերթի ուղևորներին Երևանից տեղափոխել է Միներալնիե Վոդի։ Ինքնաթիռը Միներալնիե Վոդիի օդանավակայանում վայրէջք է կատարել հոկտեմբերի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 20:43-ին», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Հայաստանում «Azimuth»-ի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք՝ օդորակման համակարգի խնդիրների պատճառով։

