Եգիպտոսում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը
Եգիպտոսում այսօր առավոտյան ողբերգական վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, այսօր առավոտյան Հուրգադա–Ռաս Ղարիբ ճանապարհին՝ Ջեբել էլ-Զեյթ տարածքի մոտակայքում բախվել են ավտոբուսն ու ավազով բեռնված ծանրաքաշ բեռնատարը։ Դրա հետևանքով շ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը։
Վթարի հետևանքով ևս 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Պատահարի հետևանքները վերացնելու համար հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Ջեբել էլ-Զեյթ տարածքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Ռաս Ղարիբ քաղաքի ուղղությամբ։
Դեպքի վայրում երթևեկությունը կարգավորելուց և հետևանքները վերացնելուց հետո Եգիպտոսի դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել՝ պարզելու բախման պատճառներն ու հնարավոր երթևեկության կանոնների խախտումները։

