Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Նա, սակայն չի հստակեցրել, թե ինչպես դա տեղի կունենա։ Այս մասին նա ասել է Կանզաս Սիթիի KCMO ռադիոկայանին տված հարցազրույցում, որից հատված է մեջբերում Reuters-ը։

«Այս ամենը շուտով կավարտվի։ Մեզ անհրաժեշտ է երաշխիք, որ այնտեղ երբեք միջուկային զենք չի լինի», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարվածի Իրանին։