«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. Հաջիև
«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին հայտնի ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:
«Մենք սա դիտարկում ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում՝ որպես խաղաղության կառուցման հայեցակարգի մաս: Մենք այլևս չենք ստեղծում բաժանարար գծեր և չենք կառուցում պատեր: Մենք կառուցում ենք խաղաղություն և ձգտում ենք խուսափել պառակտվածությունից մեր տարածաշրջանում: Մենք նաև ձգտում ենք ցույց տալ խաղաղության տնտեսական օգուտները: Հույս ունենք, որ կանաչ էներգետիկան կդառնա այս ռազմավարության մաս»,- ընդգծել է Հաջիևը:

