Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ՝ Թուրքմենստանում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում: Գագաթնաժողովին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

