Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ապահովումը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

