Ստեղ են ասել՝ «вертится как уж на сковородке»
Այս ազգակործան պատուհասը ավելի լավ բան չի մտածել, քան գերտերության ղեկավարի դեմը, այսպես ասած, «փնթի կռուտիտ» անելը։ Այս ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էր ինքը, բայց ամոթի զգացումը չէր թողնում ինձ, եւ վստահ եմ՝ շատ-շատերիս։
Ցավոք, նրա աշխարհաքաղաքական «խաղերի» պատճառով մեծացել է հավանականությունը, որ նրան դուրս կշպրտեն ԵԱՏՄ-ից, որը միանշանակ կանդրադառնա յուրաքանչյուրիս վրա։
Ըստ 2026 թվականին հրապարակված գնահատականների՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և գործող արտոնությունների կորստի դեպքում Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր կորուստը կարող է կազմել շուրջ 14–15%։ Սա միլիարդավոր դոլարների ռիսկ է Հայաստանի տնտեսության համար։
2025 թվականին Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 8.2 միլիարդ դոլար։ Դրանից շուրջ 4.87 միլիարդ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանի հետ ներմուծմանը։ ԵԱՏՄ-ի հետ առեւտուրը կազմել է Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության մոտ 38.5%-ը։
Ավելին՝ 2026 թվականի օգոստոսին հրապարակված գնահատականներից մեկի համաձայն՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանավորվածությունների դադարեցման դեպքում Հայաստանը կարող է կորցնել արտահանման մոտ 25–27%-ը։
Ինչ վերաբերում է էներգակիրների գներին, նախագահ Պուտինը միանշանակ հայտարարեց․ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու իլյուզոր ու ըստ էության, կեղծ խոստումների հետևից գնալու դեպքում Հայաստանի համար գործող էներգակիրների արտոնյալ գները նույնպես կվերանայվեն։
Այսօր Հայաստանը ռուսական գազը սահմանին ստանում է մոտ $165–177.5-ով՝ 1000 խմ-ի դիմաց, այսինքն՝ մոտ 16.5–17.75 ցենտ՝ մեկ խմ-ի համար։ Եվրոպական շուկայում 2026-ին նշվել է շուրջ $600–633՝ 1000 խմ-ի դիմաց՝ մոտ 60–63 ցենտ մեկ խմ-ի համար։ Տարբերությունը՝ մոտ 3.5 անգամ։
Եթե Հայաստանը կորցնի արտոնյալ գազի պայմանները, նման թանկացումը կարող է շատ լուրջ հարված հասցնել թե՛ տնտեսությանը, թե՛ սպառողին։

