ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը կազմակերպել է հանդիպում «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ՝ մինչ նրանց մեկնումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Եվրամիության դեսպանությունը։

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը ուսանողներին հորդորել է լիարժեք օգտվել իրենց ընձեռված ակադեմիական հնարավորությունից։

Նա խրախուսել է զարգացնել միջմշակութային հմտությունները, ընդլայնել միջազգային կապերն ու ցանցերը, ամրապնդել առաջնորդության կարողությունները և ստացած գիտելիքն ու փորձը ներդնել Հայաստանի ապագայի զարգացման գործում։