Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ասաց, որ որևէ տեղեկություն չունի Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի կեսերին Բաքվում միաժամանակ գտնվել են նախկին ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նկատենք, որ այս մասին գրել էր The Times-ը։ Թերթի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը։

