Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան

Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։

Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։

Եւ եւս երեք կարևոր գործոն.

  1. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
  2. հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։
  3. Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոցենտրիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են։ 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը