Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին
Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բիլաջարի կայարանից ուղարկվել է 700 տոննա ընդհանուր քաշով 10 վագոն հացահատիկ, ինչպես նաև 133 տոննա ընդհանուր քաշով 2 վագոն ալյումին:
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ:

