Ադրբեջանում փողոց են դուրս եկել դպրոցականները

Ադրբեջանում այս օրերին աշակերտների զանգվածային բողոքի ակցիաներ են։ Դպրոցականները բողոքում են հիջաբի կրման հետ կապված սահմանափակումներից։ Այս մասին գրում է «Ալ Ջազիրան»։

 Հրապարակված տեսանյութերում երևում են, թե ինչպես են աշակերտները բողոքի ակցիաներ իրականացնում դպրոցների մոտ և բոյկոտում դասերը։

 Պատճառն այն է, որ Ադրբեջանի կառավարության կողմից վերջերս սահմանված հագուստի նոր՝ «աշխարհիկ» կանոնակարգի պատճառով հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել դպրոց։