«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը։