Իշխանությունը ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Ընդդիմություն. «Բեյջի թելը 55 դրամից ավելի չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով, 80 մլն պետք է խնայեիք COP17-ի վրա»

Իշխանություն. «Դուք ուզում եք Հայաստանը Կալուգա դառնա, դուք խնդիր ունեք Հայաստանի պետականության հետ»։

Լավագույն ապացույցը, որ իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են»: