Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և մահացել
Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խունբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկները հայտնել են որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա բերվել է «սուր էկզոգեն թունավորում քացալաթթվով» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Առանց բժշկական կենտրոն որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխա՝ մահացած վիճակում։
Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացաքխաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

