Մենք նույն այբուբենն ենք անցել, նույն տառերն ենք սովորել, բայց չգիտես ինչու՝ մեր լեզուն համարում են թուրքերեն․ Մանանա Համբարձումյան (տեսանյութ)

Մանանա Համբարձումյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Ամուսնությունից հետո տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ: Որոշ ժամանակ անց ամուսինները երեք տարեկան դստեր հետ տեղափոխվել են հարևան Շահմասուր գյուղ: Սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի առաջին ժամերին՝ զոհվեց Մանանայի ամուսինը՝ Արցախ Պողոսյանը: Արցախյան շարժման առաջին օրերին ծնված երիտասարդը, խորհրդանշական Արցախ անունով, զոհվել է մարտական դիրքում՝ գնդացիրը կրծքին սեղմած։ 

25-ամյա Մանանայի ցավեցնող վկայությունները՝ Արցախ TV-ի տեսանյութում։