«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև

«Թրամփի ուղին», եթե այն իրականացվի, կկարողանա ապահովել փոխադրումները միայն մեկ ուղղությամբ և չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային համալիր կապի խնդիրը։ Այս մասին Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Տարածաշրջանային իրադարձությունները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ 

Զաբոևի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այս առումով ավելի համալիր նախագիծ է, մինչդեռ «Թրամփի ուղին» դրա մի տարրն է։

«Խաղաղության խաչմերուկը» ներդրումներ է նախատեսում արդեն իսկ գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման մեջ։ Որոշ դեպքերում ենթակառուցվածքների վերականգնումն ավելի հեշտ և էժան է, քան լեռնային տեղանքներով թունելներով նոր ճանապարհների կառուցումը», – նշել է նա։

Միևնույն ժամանակ նախագծի իրականացումը մեծապես կախված է միջազգային աջակցության մակարդակից։

Փորձագետն ընդգծել է, որ նախաձեռնությունը զգալի ներուժ ունի միջազգային այն հարթակներում առաջմղման համար, որտեղ հնարավոր է համաձայնեցնել տարածաշրջանի երկրների շահերը։

Մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում։