Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. ԱԷՄԳ-ի ղեկավար
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակների, որոնք չեն եղել Սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի արդյունավետությունը: Այս մասին X-ում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, և խաղաղության ու անվտանգության հիմքում ընկած բազմակողմ մեխանիզմները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Այսօրվա միջուկային ոլորտում մենք բախվում ենք անկայուն առճակատման՝ ավելի մեծ թվով մասնակիցներով, մեծ ռիսկերով և պակաս հստակությամբ»,- գրել է նա։
Գրոսին հավելել է, որ միջուկային զենքի տարածման կանխումը բխում է ընդհանուր շահերից, իսկ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը դրա համար ամենահզոր բազմակողմ գործիքն է։ Ջանքերի հիմքում, նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը, ընկած է երաշխիքների ռեժիմը, որը թույլ չի տալիս միջուկային նյութերի փոխանցումը խաղաղ օգտագործումից ռազմականի։ Միևնույն ժամանակ, միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները, ըստ Գրոսիի, մեծ օգուտ են բերում և պետք է ավելի լայնորեն տարածվեն։

