Արաղչին ողջունել է Մոսկվայի աջակցությունը դիվանագիտական ջանքերին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բարձր է գնահատում երկու երկրների միջև կապերի ամրությունը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել նրանց ռազմավարական գործընկերության խորությունը։
Ռուսաստանն առաջարկել է ցանկացած միջնորդական ծառայություն՝ Իրանի շուրջ հակամարտությունը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։
Ռուսաստանը նաև բազմիցս առաջարկել է պահել Իրանի հարստացված ուրանը՝ որպես լարվածությունը նվազեցնելու միջոց, սակայն այդ առաջարկը մերժվել է Միացյալ Նահանգների կողմից։
Նախօրեին Ռուսաստան էր այցելել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտին-Արաղչի հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի «դժվար ժամանակաշրջանը», և խաղաղությունը կհաղթի։

