Հուսանք, որ այս միավորմամբ կսկսվի Նիկոլ հայադավին և իր ոհմակին գրողի ծոցն ուղարկելու իրսկան և արդյունավետ գործընթաց (տեսանյութ)
Հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր, ինչպես արդեն հայտնի է, երեկ հանդես գալով միասնական հայտարարությամբ, հայտնել են համազգային համախմբման մեկնարկի մասին: Խեր լինի…
Նախ մեջբերեմ հայաստանյան քաղաքական կազմակերպություններից 12-ի («Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր», «Ուժեղ Հայաստան») կողմից երեկ ստորագրված հայտարարությունը, որպեսզի անտեղյակ ընթերցողին հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է.
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները.
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։
«Բախվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, մենք եկել ենք մի համոզման, որ թեև ունենք բազմաթիվ տարաձայնություններ և տարբեր անցած ճանապարհ, մի քանի կետերով պետք է վերջնական դիրքորոշում ձևավորենք, որպեսզի կարողանանք արդյունավետ պայքարել մեզ պարտադրված զիջումների դեմ»,- ըստ «Այսօր» լրատվականի, ասել է Նարեկ Կարապետյանը:
Միավորմանը նպատակաուղղված հանդիպումը տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը: Վաղուց էր անհրաժեշտ վերոնշյալ հայտարարությունը: Եվ ոչ միայն հայտարարությունը, այլև դրանից բխող այն տրամաբանական քայլերը, որոնք պետք է հաջորդեն հայտարարությանը:
Վաղուց էր անհրաժեշտ, որովհետև թուրքի լամուկ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) պաշտոնավարման գրեթե ամեն մի օրը մի նոր կորուստ կամ վնաս է հայերիս ու Հայաստանի համար: Այս ընթացքում, օրինակ, հակահայերը «Ազգային ժողով» կոչվածում վավերացրեցին «Թրամփի ուղու» կամ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը և, ըստ էության, պատրաստվում են այդ փաթեթավորմամբ մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանին հանձնել «Սյունիքի միջանցք» կոչվածը:
Իրավունք ունե՞նք հարցնելու՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ինչո՞ւ ավելի վաղ չէր նախաձեռնվում միասնական հայտարարությամբ հանդես գալու և վերոնշյալ նպատակներին հետամուտ համազգային համախմբմանը նպատակաուղղված քայլը: Բանը պետք է հասներ առանց այն էլ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին «իրավապահների» կողմից ձերբակալելուն ու դատարանի միջոցով բանտային կալանքին հասնելու փորձի՞ն (ինչպես ասում են, դանակը ոսկորին), նո՞ր միայն տեղից շարժվեին ու խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեր երկրի ընդդիմադիր ուժերի միավորման մասին:
Բայց քաղաքական ուժերի միավորման առումով, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք: Միայն թե հերթական անգամ հուսախաբ չանեն հայերիս, հայ հասարակությանն ընդդիմադիր հատվածին, գիտակցեն իրենց պատմական պատասխանատվությունը: Գիտակցեն, որ սա իրենց վերջին շանսն է և, հետևաբար, սխալվելու կամ խոսքից հետ կանգնելու, միով բանիվ՝ հուսախաբ անելու, առավել ևս՝ դավաճանելու իրավունք չունեն, որովհետև հակառակ պարագայում իրենց նվազագույնը սպասվում է քաղաքական աղբանոցում հայտնվելը: Հուսանք, որ ընդդիմությունը վերջապես հասկացել է «խաղի» կանոնը՝ կա՛մ դուք իրենց, կա՛մ իրենք ձեզ…
Փողոցային պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե հույզերի, այլ ճշգրիտ հաշվարկի վրա. այս մասին լրագրողների հետ այսօրվա զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ըստ News.am-ի հրապարակման , «Լևոն Քոչարյանը կարևորել է ընդդիմության ներկայացուցիչների՝ նախորդ օրը կայացած հանդիպումը՝ նշելով, որ, չնայած տարաձայնություններին, հաջողվել է ընդհանուր մոտեցում ձևավորել և համաձայնության գալ չորս կետի շուրջ։ Նրա խոսքով՝ հաջողության հասնել հնարավոր է, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Պատգամավորն ընդգծել է, որ մի բան է թղթի վրա համաձայնության գալը, մեկ այլ բան՝ գործնական քայլեր ձեռնարկելը, հավելելով, որ դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությունը»։
Հարցին, թե արդյոք լինելո՞ւ է փողոցային պայքար, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ կլինի, իսկ թե երբ և ինչպես՝ ճշգրիտ հաշվարկ է պահանջում։ Դա չպետք է հույզերի վրա հիմնված լինի։ Մենք չենք խուսափել փողոցային պայքարից, օրինակներ կան։ Ցավոք, դա ցանկալի արդյունք չի տվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է այնպես անել, որ արդյունքի հասնենք»։
Պատգամավորը դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք իշխանությունների գործողությունները նպատակ ունե՞ն ընդդիմությանը «համոզելու» համաձայնել իշխանությունների առաջարկած Սահմանադրության տարբերակի ընդունմանը։
«Նա (Փաշինյանը) իր արշինով է չափում։ Եթե իր հետ այդպես վարվեին, անմիջապես կկոտրվեր։ Բայց նրա հաշվարկները սխալ են։ Հատկապես հիմա՝ Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորումից հետո, կարելի է ասել, որ նրանց չի հաջողվել ԱԺ-ում ընդդիմությունից որևէ մեկին իրենց կողմը գրավել։ Սա լավ է, և չեմ տեսնում, որ նրա ռեպրեսիվ քայլերը հաջողությամբ պսակված լինեն»,– նշել է Լևոն Քոչարյանը»։
Որոշակի նկատառումամբ միտումնավոր չեմ անդրադառնա «Ուժեղ Հայաստան»-ի կամ հիշյալ քաղաքական ուժերի ձևավորած միավորման կազմին: Նշեմ միայն, որ չէի ցանկանա հետագայում դրան անդրադառնալու անհրաժեշտություն առջանար: Բայց այն, ինչ կներկայացնեմ ստորև, հարկ է, որ հանրայնացվի, հասնի նաև հիշյալ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին:
«Ազգը ոտքի չհանեցիք աննահանջ ու անկոտրում պայքարի, մնացած բոլոր հայտարարությունները նույնիսկ զուգարանի թղթի արժեք չեն ունենա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ, «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը:
Զաքարյանից ևս մեկ գրառում.
«Համախմբված ուժերին՝ սպասում ենք երկրորդ քայլին։ Հուսադրող հայտարարություն շատ ենք լսել, բայց ԵՐԿՐՈՐԴ կարևոր քայլին դեռ ոչ մեկ չի գնացել։ Արե՛ք դա»:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութը՝ այստեղ

