«Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կայացված որոշման համաձայն կուսակցությունը, «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ս.թ. դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին:

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, հաստատել և առաջադրել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը:

«Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը: