Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

«ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շտապ մոբիլիզացրել է իր ուժերը և արագ արձագանքել։ Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին»։