Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին (տեսանյութ)
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին։
Նրանք փորձում են ջնջել նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը՝ հանուն սեփական քաղաքական շահի։
Ոչ մի իշխանություն իրավունք չունի սակարկել ժողովրդի պատմությունն ու ինքնիշխանությունը։
Ժամանակն է սթափ հայացք գցել իրականությանը։ Պատմությունը խմբագրողները դատապարտված են մոռացության»:

