Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Արթուր Ավանեսյանի ձերբակալությունից
Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» հաստատեցին, որ ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը:
Նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական ուժի անվտանգության ծրագրի համահեղինակ, հետախույզ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին։

