Դեսպան Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյանովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

