Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ. ԵԺԿ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդրադարձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին.
«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն։
Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը։
Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ավելի խաղաղ և համատեղ ապագայի ճանապարհ»:

