Պատրաստվո՞ւմ են հայաստանյան կուսակցությունները եվրոպացի հյուրերի առջև բարձրացնել հայ պատանդների հարցը. Ջոնաթան Շպանգենբերգի նամակը (տեսանյութ)
«Ազատություն հայ ռազմագերիներին» կազմակերպության անունից Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը նամակ է հղել Հայաստանի տարբեր կուսակցություններին։
Նա հետաքրքրվել է, թե Հայաստանում գործող քաղաքական ուժերը նախատեսո՞ւմ են խաղաղ գործողություններ կամ այլ հրապարակային հայտարարություններ ԵՀԽ 2026-ին և ԵՄ-Հայաստան մայիսի 4-5-ը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, որոնք կօգնեն միջազգային ուշադրությունը հրավիրել հայ պատանդների, Արցախից տեղահանված հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը, Մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների և ԵՄ կանոնադրության հարգման կարևորության վրա։
«Հիշեցնենք, որ պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու և Արցախի մեր հայրենակիցներին հարգելու համար մենք նոր արշավ ենք սկսել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ»,-նշել է Ջոնաթան Շպանգենբերգը։

