ՀՀ-ում ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ (տեսանյութ)

ՀՀ-ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ 

«Ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,- ասված է հաղորդագրության մեջ: