Ադրբեջանի բանակում անցկացվում են մարտավարական զորավարժություններ
Ադրբեջանի բանակում անցկացվում են մարտավարական զորավարժություններ. Պաշտպանության նախարարության ղեկավար կազմը ստուգել է մարտավարական զորավարժությունների ընթացքը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օրեցօր բարձրանում է ադրբեջանական բանակի անձնակազմի մարտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Անցկացված մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների ժամանակակից մարտի վարման մեթոդների հաշվառմամբ մշակված նոր օպերատիվ հայեցակարգին համապատասխան օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները, փոխգործակցության պայմաններում ստորաբաժանումների կառավարման կարողությունները»,- ասված է հրապարակման մեջ։

