ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները Իրանում էկոլnգիական աղետ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրին և ստեղծում էկոլոգիական աղետ, որը սպառնում է ոչ միայն Իրանին, այլև հարակից երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի ագրեսիան Իրանի դեմ, նրանց հարվածները էներգետիկ օբյեկտներին հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ ռմբակոծությունների հետևանքով Իրանում քանդված շենքերի տոննաներով թափոններն ու բեկորները տասնամյակներ շարունակ լուրջ էկոլոգիական մարտահրավեր կդառնան։