Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Նրա խոսքով` որոշման համար հիմք է ծառայել ԱՊՊԱ համակարգի զարգացման ռազմավարությունը, որով նախատեսված է հաճախորդամետ գործողություններ իրականացնել։ Գույքային վնասների դեպքում (մեկ անձի համար) այսուհետ 1,8 մլն դրամի փոխարեն սահմանաչափը դառնում է 2,5 մլն դրամ։ Առողջությանը և կյանքին հասցված վնասի դեպքում 3,3 մլն դրամի փոխարեն սահմանաչափը բարձրանում է մինչև 3,5 դրամ։
Եղիազարյանն ընդգծեց, որ ավտովթարների ժամանակ ծախսերը հաճախ գերազանցում էին նախկին շեմերը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ էր դառնում քաղաքացիների համար։ «Նոր սահմանաչափերը թույլ կտան ծածկել վնասները շատ ավելի մեծ ծավալով՝ նվազեցնելով ձեր անձնական ծախսերը։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ` երբ կա փոխհատուցման վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ, երբ այդ սահմանաչափից բարձր են, չեն կատարվում։

