Մեծ Պահքի շրջանում կարելի՞ է մատաղ անել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է Մեծ Պահքի հետ կապված հիմնական հնչող հարցերից մի քանիսին.
Կարելի՞ է մատաղ անել Մեծ Պահքին։
Ոչ, չի կարելի։
Կարելի՞ է մկրտվել Մեծ Պահքին։
Մկրտության համար արգելված օրեր չկան։
Կարելի՞ է պսակադրվել Մեծ Պահքին։
Կանոնական տեսանկյունից արգելվում է։ Եթե մարդիկ պատրաստվել են ու ցանկանում են պսակադրվել այս ընթացքում, ապա եկեղեցին հովվական տեսնակյունից չի մերժում։ Խնդրի լուծումը մարդկանց կրթելն է։
Ինչո՞ւ է վարագույրը փակվում Մեծ Պահքին։
Այն խորհրդանշում է դրախտի փակ լինելը մեզ համար։
Կտրո՞ւմ է Միջինքը Մեծ Պահքը։
Ոչ, պահեցողությունը շարունակվում ենք մինչև Սուրբ զատիկ։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

