Մեծ Պահքի շրջանում կարելի՞ է մատաղ անել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է Մեծ Պահքի հետ կապված հիմնական հնչող հարցերից մի քանիսին.

Կարելի՞ է մատաղ անել Մեծ Պահքին։

Ոչ, չի կարելի։

Կարելի՞ է մկրտվել Մեծ Պահքին։

Մկրտության համար արգելված օրեր չկան։ 

Կարելի՞ է պսակադրվել Մեծ Պահքին։

Կանոնական տեսանկյունից արգելվում է։ Եթե մարդիկ պատրաստվել են ու ցանկանում են պսակադրվել այս ընթացքում, ապա եկեղեցին հովվական տեսնակյունից չի մերժում։ Խնդրի լուծումը մարդկանց կրթելն է։ 

Ինչո՞ւ է վարագույրը փակվում Մեծ Պահքին։

Այն խորհրդանշում է դրախտի փակ լինելը մեզ համար։

Կտրո՞ւմ է Միջինքը Մեծ Պահքը։

Ոչ, պահեցողությունը շարունակվում ենք մինչև Սուրբ զատիկ։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։