Փաշինյանը Բրյուսել է մեկնում (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում:

Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: