«Չորրորդ» ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է «խաղաղության» մասին խաբեբայության վրա. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ ու 4-րդ հանրապետությունների տարբերության վերաբերյալ պարզաբանմանը։

«Ասում ա. «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, Չորրորդ Հանրապետությունը հիմնվելու է խաղաղության տրամաբանության վրա»:

Իրականում`

Երրորդ Հանրապետությունը հիմնվել է զարթոնքի և հաղթանակի վրա, իսկ «Չորրորդ», ադրբեջանական հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա»,-գրել է նա։