Մատենադարանում ընթանում է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Մատենադարանում ընթանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Բացման խոսքով ելույթ է ունեցել Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացնելով Տեր-Պետրոսյանի գիտական գործունեությունը ասել է․ «Որպես պետական այր և քաղաքական գործիչ, իր մասին շատ բան է գրվել և ապագայում շատ ավելին է գրվելու։ Մեր նպատակն է՝ ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը բանասիրության և պատմության ասպարեզում»։

Գիտաժողովի հիմնական թեմաները նվիրված են լինելու հայ-ասորական կապերին, Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը, հայ թարգմանական գրականությանը. բնագավառներ, որոնց մասնագետն է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նշենք, որ գիտաժողովին ներկա է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։

Արևելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը 1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտ­նա­կան-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մա­տե­նադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատաս­խա­նատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշ­խատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։