Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար․ «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները:

Դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանի փոխանցմամբ՝ խցակիցներն իրենց պատմել են, որ Գևորգյանը երեկ վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից:

«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին», – «Ազատությանը» պատմեց Սահակյանը:

«Բժշկական աջակցությունը, ըստ խցակիցների, եղել է ներարկման տեսքով, կարծես թե ցավազրկման տեսանկյունից, և զուգահեռաբար շտապօգնություն է կանչվել: Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում»,- նշեց դիտորդական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ քննությունը պետք է ցույց տա, թե ինչ դեղորայք է ներարկվել Գևորգյանին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։