Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է․Ալիևի օգնական

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ներ։

Նա նշել է, որ գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է, այլ ոչ թե հակամարտության վայրի. «Պատմականորեն այս տարածաշրջանը լրջորեն տուժել է հակամարտություններից և պատերազմներից: Սակայն մենք մտադիր ենք փոխել այս իրականությունը:

Ցավոք, մեր հարևանությամբ կան երկու հիմնական աշխարհաքաղաքական լարվածություն: Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք խուսափել այդ լարվածության ազդեցությունից և ապահովել կայունություն, բարգավաճում և համագործակցության մթնոլորտ մեր տարածաշրջանում:

Ադրբեջանը մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում երկարատև խաղաղություն և համագործակցություն հաստատելու համար»,- ասել է նա: