Պուտինն առաջիկայում կհանդիպի ամերիկացի բանագնացների հետ․ Ուշակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված մեկնաբանությունում նշել է Ռուսաստանի պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Մեկնաբանելով Քուշների խոսքերն Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո Մոսկվա այցելելու մասին՝ Ուշակովը նշել է․ «Ես չեմ բացառում, որ նրանք կգան Մոսկվա»։
«Առաջիկայում», – պատասխանել է ՌԴ նախագահի օգնականն այն հարցին, թե հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՞, թե՞ ուրբաթ։

