Մակրոնը զրուցել է Իրանի նախագահի հետ
Ես հեռախոսով զրուցել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ես կոչ եմ արել.
- ազատ արձակել մեր հայրենակիցներ Սեսիլ Քոլերին եւ Ժակ Պարիսին,
- ապահովել Իրանում մեր քաղաքացիների եւ մեր օբյեկտների պաշտպանությունը, նրանք ոչ մի սպառնալիքի չպետք է ենթարկվեն,
- հետեւել հրադադարի ռեժիմին՝ օգնելու համար տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը,
- վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու համար բալիստիկ եւ միջուկային հարցերը,
- պահել միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակները եւ վերականգնել ԱԷՄԳ աշխատանքն Իրանում՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար։
Ես կշարունակեմ առաջիկա օրերին աշխատել այս նպատակներին հասնելու համար»,- գրել է Մակրոնը։

