Ոստիկանության զորքերը Էջմիածին քաղաք են բերվել
Քիչ առաջ ոստիկանության զորքերը երկու ավտոբուսով մտան Էջմիածին քաղաք։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։
Նշենք, որ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։
Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։
Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։

