«Ռուսական համայնքի» նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ մահացել է ՀՀ քաղաքացի

Մայիսի 4-ին «Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը: Ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացու դի, իսկ պատուհանների տակ՝ 24-ամյա աղջիկ՝ ծանր վիճակում, գրում է «Ֆոնտանկան»:

Այս մասին բնակարանի սեփականատիրոջը պատմել է նրա որդին։ Նրա խոսքով՝ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, փորձել են մտնել բնակարան։ Նրանք կոտրել են դուռը, «գազ փչել տուժածի վրա և հարվածել էլեկտրաշոկով», գրել է «Фонтанка»-ն։ Անհայտ անձինք փորձել են կոտրել այն սենյակի դուռը, որտեղ թաքնվել են կենվորի ծանոթները, որից հետո հրդեհ է բռնկվել։

Բնակարանի տիրուհին պատմել է, որ երբ ժամանել է դեպքի վայր, սանդղահարթակում տեսել է «Ռուսական համայնքի» խորհրդանիշներով և դիմակներով սև հագած մեծ թվով տղամարդկանց»։

Ուլտրաաջ շարժման ակտիվիստները «Мойка78» պարբերականին պատմել են, որ հարևան բնակարանների բնակիչները ճիչեր են լսել, և բնակարանի սեփականատերը, իբր, կապվել է «Ռուսական համայնքի» հետ, որպեսզի նեոնացիստները ուղեկցեն իրեն։ Նրանք պնդում են, որ կնոջը պաշտպանելու համար օգտագործել են պղպեղի գազ, իսկ հրդեհը իբր կազմակերպել է մահացած ՀՀ քաղաքացին։

Պարբերականը գրել է, որ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «անզգուշության պատճառով մահ պատճառելու» հոդվածով։