Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս պահին այլ նորություններ չեն հաղորդվում։

Նշենք, որ օրեր առաջ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Հայաստանում էր։ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարել էր,  Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով: