Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույց է ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները։
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիները», – նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Իրանական IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Արաղչին, որը գտնվում է Իսլամաբադում, Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված վերջին քաղաքական և դիվանագիտական ջանքերը։

