Համոզված եմ՝ Սամվել Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու հայ հասարակությանը․ Աշոտ Սարգսյան

Ամեն անգամ լսելով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ելույթը՝ նոր գաղտնիքներ է բացահայտվում: Պարզվել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ պահանջել են լուծարել ԱՀ օրենսդիր մարմինը, բայց նախագահի հավաստմամբ հաջողվել է խուսափել այդ կործանարար պահանջից: Նախագահը որպես հաստատում իր ասածի ներկայացրել է համապատասխան փաստաթուղթը:

Մի կարևոր հանգամանք ևս, որ վերաբերում է գերի հանձնված ռազմաքաղաքական գործիչներին: Նախագահ Շահրամանյանի հավաստմամբ, որպեսզի Արցախի բնակիչներին թույլ տան ազատորեն լքել իրենց բնակավայրերը պարտադիր պայման է եղել՝ գերի հանձնվեն ռազմաքաղաքական գործիչները, ըստ ներկայացված ցուցակի:

Իմ խորին համոզմամբ ցուցակի համահեղինակն է եղել թուրք նիկոլ փաշինյանը (ԹՆՓ), քանի որ ցուցակից բացակայել են Արցախյան գոյամարտի և պատերազմների (մանավանդ առաջին պատերազմի) հերոսները, հրամանատարները և պետական որոշ կարկառուն գործիչներ:

Հանրության շրջանում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է, թե ինչու Շահրամանյանին չեն գերեվարել: Պատասխանը պարզ է, թեկուզ թուրքը մնում է թուրք, բայց գոնե այս անգամ հասկացել են, որ բանակցողին չեն գերեվարում:

Ի գիտություն գերիներին (ռազմաքաղաքական գործիչներին), դավաճան որակող «մասնագետների»: Գերիները, ավելի ճիշտ՝ պատանդները իմ և ձեզ համար կատարել են անձնազոհություն, որ ազատորեն տեղափոխվենք Մայր Հայաստան և պայքարենք նաև նրանց ազատ արձակման, համախմբման, Արցախի ազատագրման և մեր բնօրրանները վերադառնալու համար:

Զարմանալի է, որ Արցախի հայերի մի արկածախնդիր խմբակ, որը փոխանակ ըստ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի ԹՆՓ-ին «խնդրեն» կատարի օրենքի պահանջները, պահանջում են որոշ պատանդնեից, ըստ իրենց որակմամբ՝ թալանչիներից, վերցնեն թալանած գումարները և բաժանեն արցախցիներին:

Խմբակի անդամներին հիշեցնեմ ԹՆՓ-ի «հատիկ հատիկը», «մանր մանրը»… Մինչև հիմա արդյո՞ք նա կարողացել է, յոթ տարիների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից գոնե 10 դրամ վերցնել:

Համոզված եմ, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանը դեռ գաղտնիքներ ունի հայտնելու հայ հասարակությանը:

Աշոտ Սարգսյան

Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր

Հոդվածը փոխանցել է Աշոտ Սարգսյանի դուստրը՝ Ալվարդ Զաքարյանը