Ավելի քան 110.000 բռնի տեղահանված արցախցիներից միայն 73-ն է կարողացել օգտվել բնակապահովման ծրագրից

Բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրի շրջանակներում  առ այս պահը հավաստագիր է ստացել միայն 920  ընտանիք։ Այս տվյալը «Փաստինֆո»-ին տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ հավաստագրերից միայն 73-ն է իրացվել։

Այսինքն՝ շուրջ 110.000 բռնի տեղահանված արցախցիներից անգամ մեկ տոկոսը չի ստացել հավաստագիր, իսկ իրացումն ընդհանրապես շատ ավելի խայտառակ ցուցանիշ է փաստում։

Հիշեցնենեք, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված 40+10 աջակցության ծրագիրն ապրիլից դադարեցնելու մասին, մինչդեռ այդ գումարն արցախցիներն ուղղությամ էին բնակարանի վարձակալության գումարի մարմանը։

Մտավախություն կա, որ մի շարք արցախցիներ ուղղակի կհայտնվեն փողոցում ծրագրի ընդհատման դեպքում եւ մարտի 29-ից սկսվել են բողոքի ակցիաներ։