Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ-ԻԻՀ համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը  գրել է.

«Հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունեն բազմադարյա և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները:

Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խորհրդարանում հյուրընկալեցին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կարևորվեցին տարածաշրջանային անվտանգության, տարածքային
ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշումը, խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության և միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: