Սուր շնչառական վարակների առումով այս պահին անհանգստացնող խնդիր չունենք․ Ավանեսյան

«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։

«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք։

Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։