Թրամփը ցանկանում է շուտ հանդիպել Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Reuters-ը:
«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շուտով հանդիպել։ Ես դա ավելի շուտ արած կլինեի, բայց անկեղծ ասած, նախ պետք է հասնել գրասենյակ», – ասել է նա։
Թրամփի խոսքով՝ հանդիպումն ու հակամարտության լուծումն արագացնելու ցանկությունը պայմանավորված է մարտի դաշտում երկու կողմերի ունեցած մեծ զոհերով։ Նա կրկնել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա այս հակամարտությունը տեղի չէր ունենա։ «Մենք կանենք ամեն բան, որ այս ամենն ավարտվի», – հավելել է Թրամփը։

